«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանցիները մշակում են Արծվաշենը չվերադարձնելու իրական մեխանիզմները

Ադրբեջանցիները մշակում են Արծվաշենը չվերադարձնելու իրական մեխանիզմները
03.06.2023 | 14:09

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն հաստատակամ է «անկլավները վերադարձնելու» հարցում, սակայն չի շտապում հստակ դիրքորոշում հայտնել Արծվաշենի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Ավելին՝ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Զուլֆուգարով Թոֆիկն առաջարկում է, որ Արծվաշենում հանրաքվե անցկացվի և «բնակչությունն» ինքը որոշի իր ապագան՝ ինքնորոշվի:

Խնդիրն այն է, որ այսօր Արծվաշենում մշտական բնակչություն չկա: Եվ, մինչ մենք վիրտուալ ձևաչափով որոշում ենք Տիգրանաշենի և մյուս անկլավների տալ-չտալու հարցը, ադրբեջանցիները մշակում են Արծվաշենը չվերադարձնելու իրական մեխանիզմները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 8379

Մեկնաբանություններ